
Ավստրիայի Գրաց քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ։ Հարձակումն իրականացրած 21-ամյա Ավստրիայի քաղաքացին ինքնասպան է եղել։
Նա սովորել է այդ դպրոցում, սակայն չի հանձնել ավարտական քննությունները։ Ըստ տեղեկությունների՝ իրեն համարել է ծաղրի զոհ։
«Մենք երբեք չէինք պատկերացնում, որ նման բան կարող է պատահել այստեղ։ Սա ամբողջ քաղաքի համար ծանր օր է»,- ասել է դեպքի վայրի մոտ բնակվող քաղաքացիներից մեկը։
Երեքշաբթի՝ ժամը 10-ի սահմաններում, Գրացի կենտրոնում գտնվող ավագ դպրոցում հարձակման պահին դաս է եղել։ Դպրոցի որոշ աշակերտներ պետք է հանձնեին իրենց ավարտական քննությունները։
Ոստիկանությունից պահանջվել է 17 րոպե իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։




