
ՔՈԱՖ համայնքի աջակցությամբ գարնանային դրամահավաք-արշավի ընթացքում հաջողվել է հավաքագրել ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար, ինչը կրկնակի գերազանցում է նախապես սահմանված նպատակային գումարը։
Ստացված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն Լոռու մարզում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ժամանակակից սպորտային համալիրի կառուցմանը, որտեղ մարզի 30 համայնքներից ավելի քան 1700 երեխա կկարողանա զբաղվել սպորտով՝ զարգացնելով ուժը, թիմային մտածողությունը և ինքնավստահությունը։


Նորաբաց համալիրը ներառելու է՝
- Ֆուտբոլի դաշտ՝ ՖԻՖԱ-ի չափանիշներին համապատասխան
- Բասկետբոլի և վոլեյբոլի առանձին խաղադաշտեր
- Ժամանցի և հանգստի գոտի՝ նոր խաղահրապարակով
Սա ՔՈԱՖ-ի կողմից մարզերում կրթության, առողջ ապրելակերպի և համայնքային զարգացմանն ուղղված շարունակական ներդրումների հերթական կարևոր քայլն է։




