ԿարևորՍպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Չեռնոգորիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու հետ:

Առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 5-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Վասիլիե Աջիչը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկին` 52-րդ րոպեին, տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Չեռնոգորիայի թիմին առաջ մղեց «Բուդուչնոստի» կիսապաշտպան Անդրիա Բուլատովիչը։ Հանդիպման հաշվի հավասարությունը վերականգնել հաջողվեց միայն 81-րդ րոպեին: Էդուարդ Սպերցյանը գեղեցիկ գոլ խփոց տուգանայինից։

Նախորդ ընկերական խաղում Հայաստանի թիմը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյին։

Կարդացեք նաև

Back to top button