ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։

Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է մեկնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Back to top button