ԿարևորՍպորտ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Կոստա Ռիկային

Հայաստանի հավաքականը երկրորդ խաղում կրկին հաղթել է Կոստա Ռիկային, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

«ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն երկրորդ ընկերական խաղում ուժերը չափել է Կոստա Ռիկայի հետ:

Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։

Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվել է հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 19 միավոր, 8 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Նաև աչքի է ընկել Քոնոր Էսեջյանը, որը հավաքել է 17 միավոր, 6 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում և 3 խլում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հունիսի 7-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել 86-62 հաշվով։

Կարդացեք նաև

Back to top button