ԿարևորՍպորտ

Պորտուգալիան երկրորդ անգամ նվաճեց Ազգերի լիգայի գավաթը՝ հաղթելով Իսպանիային

Պորտուգալիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց Ազգերի լիգայի գավաթը 5:3 հաշվով հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային։

Հիմնական խաղային ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2։

21-րդ րոպեին Իսպանիան հաշվի մեջ առաջ անցավ՝ շնորհիվ Մարտին Սուբիմենդիի խփած գոլի։
26-րդ րոպեին պորտուգալացիները հավասարեցրին հաշիվը՝ Նունու Մենդեշի գոլով։
Առաջին կեսի վերջում՝ 45-րդ րոպեին, Միկել Օյարսաբալը կրկին առաջ մղեց Իսպանիային։
61-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց Պորտուգալիայի երկրորդ գոլը՝ հավասարեցնելով հաշիվը։

Հետխաղային 11-մետրանոցներով Պորտուգալիան հաղթեց 5:3 հաշվով։

Կարդացեք նաև

Back to top button