ԿարևորՄիջազգային

Բախումներ Լոս Անջելեսում՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո

Հունիսի 6-ի երեկոյան Լոս Անջելեսի կենտրոնում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) իրականացրած լայնածավալ ռեյդերի։ Ցուցարարները դատապարտել են իշխանությունների գործողությունները, որոնք, նրանց խոսքով, եղել են անհամաչափ և դաժան։

Նույն օրը ICE-ը հայտնել էր 44 մարդու ձերբակալության մասին։ Ականատեսների փոխանցմամբ՝ ձերբակալությունների ընթացքում կիրառվել է արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։

Ոստիկանության տվյալներով՝ երեկոյան քաղաքի կենտրոնում հավաքվել է ավելի քան 300 ցուցարար։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարներին կոչ էր արել ցրվել մինչև ժամը 19:00-ը, սակայն իրավիճակը շարունակել է լարվել։

Ռեյդերն իրականացվել են ԱՄՆ մի շարք քաղաքներում՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի դեմ պայքարի գործողությունների շրջանակում։ Los Angeles Times-ի տվյալներով՝ ցուցարարները պատրաստվում են շարունակել իրենց անհնազանդության ակցիաները ICE-ի քաղաքականության դեմ։

Կարդացեք նաև

Back to top button