Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը զինում է Գազայի այն կլաններին, որոնք, ըստ նրա, հանդես են գալիս ՀԱՄԱՍ-ի դեմ։ Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները, պաշտպանության նախարարության աղբյուրները վկայակոչելով, հայտնել էին, որ Նեթանյահուն թույլատրել է զենք մատակարարել հարավային Գազայի հատվածում մարդկանց որոշակի խմբի, հայտնում է BBC-ին։
Առաջինը այդ մասին խոսել է ընդդիմադիր «Իսրայել Բեյթեյնու» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը։
«Իսրայելի կառավարությունը զենք է հանձնում «Իսլամական պետություն» խմբավորման հետ նույնականացված հանցագործների խմբին», — ասել էր նա։
Աբու Շաբաբ կլանի առաջնորդը՝ Յաիր Աբու Շաբաբը, հերքում է, որ իրենց իսրայելական կառավարությունը զինում է։ Այս խմբավորումը գործում է Գազայի հատվածում՝ Ռաֆահ քաղաքում, որը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ։
Կլանը հայտարարում է, որ ինքը պաշտպանում է մարդասիրական օգնություն հասցնող բեռնատարները, սակայն քննադատները վստահ են, որ նրանք թալանում են դրանք։
Վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը «տարբեր ձեւերով աշխատում է ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար՝ հաշվի առնելով ուժային բոլոր կառույցների ղեկավարների առաջարկները»։
Խորհրդարանում դեմոկրատների ղեկավար Յաիր Գոլանը քննադատել է Նեթանյահուին՝ նշելով որ նա «Իսրայելի ազգային անվտանգության համար սպառնալիք է»։




