ԿարևորՀասարակություն

Գավառում ընդունել են Նովոռոսիյսկի քաղաքապետին, քննարկվել են բարեկամ քաղաքների համագործակցության հարցերը

Գավառ- Նովոռոսիյսկ եղբայր քաղաքների համագործակցության շրջանակներում, հունիսի 5-ին Գավառում էր ՌԴ-ի Կրասնոդար երկրամասի հերոս-քաղաք Նովոռոսիյսկի պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի գլխավորութամբ, հայտնում են Գավառի համայնքապետարանից։

Պատվիրակության կազմում են եղել Նովոռոսիյսկ քաղաքի հայկական ազգային մշակութային «Լույս» հասարակական կազմակերպության նախագահ, Կուբանի աշխատանքի հերոս, Կրասնոդարի երկրամասի հասարակական պալատի անդամ Վլադիմիր Մխիթարյանը, ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանում հայերի միության» համառուսական հասարակական կազմակերպության շրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Գեորգի Պողոսովը, պաշտոնատար այլ անձինք։

Համայնքապետարանում պատվիրակությանը աղ ու հացով դիմավորելուց հետո, համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն իր աշխատասենյակում անվանական արծաթե հուշամեդալներ է հանձնել Անդրեյ Կրավչենկոյին, Վլադիմիր Մխիթարյանին և Գեորգի Պողոսովին։

Անդրեյ Կրավչենկոն իր հերթին Գուրգեն Մրտիրոսյանին փոխանցել է խորհրդանշական հուշանվերներ։

Կողմերը քննարկել են բարեկամ քաղաքների հետագա համագործակցության հարցեր։

Գուրգեն Մարտիրոսյանը և Անդրեյ Կրավչենկոն շրջել են Գավառ քաղաքում, ծանոթացել քաղաքի պատմությունը խորհրդանշող պատմամշակութային արժեքներին։

Կարդացեք նաև

Back to top button