
Հոլանդացի արտիստ Akwasi-ին, օրեր առաջ «Թումո» Երևան այցն սկսվել է ֆրիսթայլ ռեփ կատարումով «Թումո»-ի շրջանավարտներ Համլետի, Մաքսի և ուսանող Էդուարդի հետ։
Որպես Omroep ZWART հեռուստաընկերության հիմնադիր՝ Akwasi-ն միացել էր Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած մեդիայի ղեկավարների պատվիրակությանը՝ ծանոթանալու Թումոյի նորարարական կրթական մոդելին և ստեղծագործական նախագծերին, ինչպիսին է, օրինակ, «Զրանգի» ուսանողական բենդը:

Պատվիրակության կազմում էին Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամներ BBC-ից, France Télévisions-ից, RAI Uno-ից, RTV Slovenia-ից, RTBF-ից, Suspilne Ukraine-ից, Sveriges Radio-ից, TVR Romania-ից։




