ԿարևորՀասարակություն

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերի հանձնաժողովների ներկայացուցիչները դիտարկել են որոնողական աշխատանքների կազմակերպման հնարավորությունները

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում, հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։

Նշվում է, որ հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։

Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհետ կորած անձանց ընտանիքների։

Կարդացեք նաև

Back to top button