
Նիդեռլանդների Վիլեմ-Ալեքսանդր թագավորը ընդունել է իշխող կոալիցիայից դուրս եկած «Ազատություն» կուսակցության նախարարների հրաժարականը և խնդրել է կաբինետի մնացած անդամներին շարունակել աշխատանքը, հունիսի 3-ին հայտնել է De Telegraaf-ը։
«Թագավորը, վարչապետի առաջարկությամբ, ազատել է պաշտոններից «Ազատություն» կուսակցության (PVV) կողմից առաջադրված նախարարներին և պետական քարտուղարներին», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ «Ազատություն» կուսակցության նախարարների և չորս պետական քարտուղարների պարտականությունները կփոխանցվեն կաբինետի այլ անդամների։ Վարչապետը և մյուս կուսակցությունների նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։
Ավելի վաղ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին՝ միգրացիոն հարցերում տարաձայնությունների պատճառով: :
Վերջին խորհրդարանական ընտրություններում ամենաշատ տեղերը զբաղեցրած «Ազատություն» կուսակցության դուրս գալը հանգեցրել էր իշխող կոալիցիայի փլուզմանը և կառավարական ճգնաժամի:




