
Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այսօր ժամը 18.30- ին ԱԺ ոչ իշխանական ուժերը հրավիրել են արտահերթ նիստ՝ քննարկելու համար «Շրջանառության հարկի մասին» օրենքում իրենց առաջարկությունները։ Աժ-ի աշխատանքներին զուգահեռ առավոտյան խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել էին հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհողները: Հավաքվածներին մոտեցել են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները եւ տեղեկացրել, որ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ ստորագրություն արդեն հաջողվել է հավաքել: Հավաքվել է 45 ստորագրություն։
Խորհրդարանի քառօրյայի երկրորդ օրվա աշխատանքները եւս հագեցած էին՝ օրենսդրական քննարկումներ, հրատապ հարցի քննարկումներ, հայտարարություններ եւ արտահերթ նիստ:




