ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Սասունիկի թուջե և պողպատե քայքայված ջրագծերը «Վեոլիա Ջուր»–ը փոխարինում է պոլիէթիլենե խողովակներով

Ջրի կորստի նվազում, ջրամատակարարման բարելավում, ճնշման ավելացում․ այս ամենին «Վեոլիա Ջուր» ընկերությունը ակնկալում է հասնել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։ Ընկերությունը վերակառուցում է գյուղի ջրամատակարարման ցանցը։ Այդ նպատակով «Վեոլիա ջուրը» 195 մլն դրամ է ներդրել։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 12 կմ երկարությամբ հին ջրագիծը  փոխարինել պոլիէթիլենե խողովակներով։ Ջրագծի 1.5 կմ արդեն վերակառուցվել է: Ենթադրվում է, որ ջրագծի վերակառուցումից հետո Սասունիկում վայրկյանում 15 լիտր ջրի կորուստ կկանխվի։

Կարդացեք նաև

Back to top button