Նիդերլանդների կոալիցիոն կառավարությունը փլուզվեց, քանի որ գործընկերները չընդունեցին փախստականներին ընդունելը ամբողջովին դադարեցնելու արմատական աջերի առաջարկը, հայտնում է BBC-ին։
«Հանուն ազատության» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը հայտարարել է, որ միգրացիայի հարցով տարաձայնությունների պատճառով դուրս են գալիս կոալիցիոն կառավարությունից։
Վիլդերսը հիասթափված է, որ կոալիցիոն գործընկերների հետ 2023 թվականի նոյեմբերին համաձայնեցված «պատմության մեջ ամենախիստ ներգաղթային քաղաքականությունը» չափազանց դանդաղ է իրականացվում։
Անցած շաբաթ նա կոալիցիոն գործընկերներից պահանջել էր անհապաղ պաշտպանել փախստականներին այլեւս ապաստան չտալու, սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու եւ փախստականների տեղավորման կենտրոնները փակելու իր առաջարկները։




