ԿարևորՀասարակություն

Լոռու նախկին մարզպետը նշանակվեց ոստիկանապետ

Հանրապետության վարչապետի որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի փոխնախարար-ոստիկանապետ։

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Նախօրեին Արամ Ղազարյանը «Ֆեյսբուքում» հայտնել էր, որ հրաժարական է տվել Լոռու մարզպետի պաշտոնից։ Միաժամանակ տեղեկացրել, որ դադարեցնում է իր քաղաքական եւ կուսակցական գործունեությունը։

«Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները»,- ասել էր նա։

Կարդացեք նաև

Back to top button