ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիան Աբրամովիչին սպառնում է դատով՝ «Չելսիի» վաճառքի պատճառով

Մեծ Բրիտանիայի կառավարությունը «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչին դատով է սպառնում, որպեսզի համոզված լինի, որ վաճառքի գումարը կուղղվի Ուկրաինային, հայտնում է BBC-ին։

Վաճառքից գոյացած 2,5 մլրդ ֆունտ ստերլինգը սառեցված է բանկային հաշվում, քանի որ Աբրամովիչը գտնվում է պատժամիջոցների տակ։

Բրիտանական կառավարությունը ցանկանում է, որ դրանք ուղղվեն Ուկրաինայում մարդասիրական օգնությանը, սակայն Աբրամովիչն ասում է, որ դրանցից պետք է օգտվեն «Ուկրաինայում պատերազմի բոլոր զոհերը»։

Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Ռեյչել Ռիվզի եւ արտգործնախարար Դեւիդ Լեմի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ «թեեւ բանակցությունների համար դուռը բաց է, բայց, եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստ ենք շարունակել այն դատարանի միջոցով»։

Կարդացեք նաև

Back to top button