ԿարևորՄիջազգային

Նիգերիայում ջրհեղեղի հետեւանքով զոհվել եւ անհետ կորած է հայտարարվել 700 մարդ

Մայիսի 30-ին Նիգերիայի Մոկվա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը անցել է  200-ը, հայտնում է BBC-ին՝ հղում անելով տեղական պաշտոնյաներին։ Մոտ 500 մարդ անհետ կորած է համարվում:

Մոկվա շրջանի ղեկավարի տեղակալ Մուսա Կիմբոկուն ասել է, որ փրկարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ իշխանություններն այլևս չեն հավատում, որ որևէ մեկին կարելի է ողջ գտնել։

Շրջանի ղեկավար Մուհամմադ Ալին հայտնել է, որ իշխանությունները շուտով կսկսեն հանել գեղտնի տակ թաղված մարմինները՝ տարածքում հիվանդությունների տարածումը կանխելու համար։

Ջրհեղեղը տարածաշրջանում վերջին 60 տարվա ընթացքում ամենաուժեղն է, հորդառատ անձրևներից հետո ջրհեղեղը տարածվել է Թիֆին, Մազա և Անգուվան Հաուսավա քաղաքներում:

Կարդացեք նաև

Back to top button