
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն իր հրաժարականի մասին հայտնել է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նա տեղեկացրել է, որ հրաժարականի հետ մեկտեղ դադարեցնում է իր քաղաքական եւ կուսակցական գործունեությունը։
«Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները»,- ասել է նա։




