ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ում դյուրավառ հեղուկով շշեր են նետել Գազայում իսրայելցի պատանդների աջակցության երթի մասնակիցների վրա

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում՝ Բոուլդեր քաղաքում մի տղամարդ` «Ազատություն Պաղեստինին» գոռալով, դյուրավառ հեղուկով շշեր է նետել Գազայում իսրայելցի պատանդների աջակցության երթի մասնակիցների վրա, գրում է BBC-ին։

6 մարդ այրվածքներ է ստացել: Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հրապարակել է ձերբակալվածի անունը` հայտարարելով, որ այս հանցագործությունը դիտարկում է որպես կասկածելի ահաբեկչական հարձակում:

ՀԴԲ-ի հատուկ գործակալ Մարկ Միխալեկը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ձերբակալված Մոհամմեդ Սաբրի Սոլիմանը 45 տարեկան է:

Բոուլդերի ոստիկանապետ Սթիվեն Ռեդֆերնը լրագրողներին հայտնել է, որ տուժածներից մի քանիսը լուրջ այրվածքներ են ստացել: Նրանք հոսպիտալացվել են:

Տուժածների տարիքը տատանվում է 67-ից մինչև 88 տարեկան:

Հետաքննությունների դաշնային բյուրոյիի տնօրեն Քեշ Պատելն անմիջապես հայտարարել է, որ սա նպատակային ահաբեկչական հարձակում է, սակայն Ռեդֆերնը լրագրողներին ասել է, որ դեռ վաղ է խոսել ձերբակալվածի դրդապատճառների մասին:

Մարկ Միխալեկի խոսքով՝ Սոլիմանը գոռացել է «Ազատ Պաղեստին», երբ երթի տարեց մասնակիցների վրա նետել է դյուրավառ հեղուկով շշեր:

Կարդացեք նաև

Back to top button