
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5-0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։
Այս հաղթանակը Եվրոպայի Չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ ամենախոշորն է։
Մինչ այդ երեք թիմեր եզրափակիչներում հաղթել էին 4 գոլի տարբերությամբ․ դա արել էին «Բավարիան», «Ռեալը» և «Միլանը»։
ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Նախկինում թիմը մեկ անգամ հասել էր մրցաշարի եզրափակիչ և պարտվել «Բավարիային» (0-1)՝ 2019/20 մրցաշրջանում։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց «ներաձուրիի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 61 րոպե։




