ԿարևորՀասարակություն

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ն աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր (International Children’s Day): Այն սահմանվել է 1925թ.` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։

Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում` ամեն տարի կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ։

Կարդացեք նաև

Back to top button