ԿարևորՀասարակություն

Համագործակցություն՝ Երևանի և Նիցայի միջև. հայ բժիշկների վերապատրաստումը Ֆրանսիայում

18 տարի առաջ Երևանի և Նիցցայի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ նրանք հռչակվեցին քույր քաղաքներ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավելի քան մեկ տասնամյակ անց՝ շոշափելի գործակցության բացակայությունից հետո, 2023-ին Նիցցայի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` նշանավորվեց Երևանի քաղաքապետարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որի շրջանակում Երևանի բուժհաստատություններից բժիշկները վերապատրաստման ծրագրով մեկնեցին Նիցցա:

Այս տարվա ընթացքում ևս բժիշկների մի խումբ արդեն մեկնել է Նիցցա: Ծրագիրը շարունակական է:

Կարդացեք նաև

Back to top button