
Միջազգային առեւտրի հարցերով ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի գլոբալ մաքսատուրքերի հրամանագիրը` հայտարարելով, որ նախագահը վերազանցել է իր լիազորությունները։
Երեք դատավորներից կազմված ատյանը որոշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ` այլ երկրների հետ առեւտրային կարգավորումը Կոնգրեսի բացառիկ լիազորությունն է եւ չի կարող չեղարկվել տնտեսության պաշտպանության նախագահական լիազորությամբ։
Որոշումից մի քանի րոպե հետո Թրամփի վարչակազմը այն բողոքարկել է։
Հայցը ներկայացրել է Liberty Justice Center ոչ առեւտրային կազմակերպությունը փոքր բիզնեսի հինգ ընկերությունների անունից։




