
Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է հունիսի 2-ին Ստամբուլում հանդիպում անցկացնել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը պատրաստ կլինի այդ օրը Ուկրաինային ներկայացնել խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագիր, մեջբերել է Լավրովի խոսքերը ՏԱՍՍ-ը։ Նա ասել է, որ հուշագրում Մոսկվան ներկայացրել է իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների, այսինքն պատերազմի վերաբերյալ, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին։
Չորեքշաբթի՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Մեդինսկին և Ռուստեմ Ումերովը, որոնք գլխավորել են պատվիրակությունները մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում, հեռախոսազրույց են ունեցել։ Մեդինսկին հայտնել է, որ Կիևին առաջարկել է հանդիպման ամսաթիվ և վայր՝ բանակցությունները շարունակելու վերաբերյալ հուշագրեր փոխանակելու համար։
Կիևը դեռևս չի մեկնաբանել Լավրովի առաջարկը։




