
Անգլիայի էշեր քաղաքում երաժիշտների խումբը բանջարեղենից պատրաստված գործիքներով Մոցարտ է նվագում։ Երաժիշտները հենց բանջարեղենի խանութի դիմաց պատրաստում են գործիքներն ու նվագում անցորդների համար։ Գաղափարը ֆլեյտաներ պատրաստող վարպետ Թիմ Քրանմորինն է։ Որպեսզի գործիքները չփչանան, պատյանի փոխարեն ջրի մեջ են պահվում: Բանջարեղենային նվագախումբը դասական երաժշտություն, փոփ հիթեր ու մանկական ստեղծագործություններ է կատարում։ Երաժիշտները ելույթ են ունեցել բրիտանական հեռուստատեսային շոուներում և արժանացել Չարլզ թագավորի ընդունելությանը։




