ԿարևորՄիջազգային

Լիվերպուլում բազմության մեջ մեքենայով մխրճված տղամարդը ձերբակալվել է

Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հաղթական շքերթի ժամանակ մարդկանց բազմության մեջ մեքենայով մխրճված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար, գրում է BBC-ին։

Մերսիսայդի ոստիկանության տվյալներով՝ Արևմտյան Դերբի շրջանից 53-ամյա տղամարդը, իր մեքենայով խախտել է արգելապատնեշը, բախվել շտապօգնության մեքենային և մխրճվել մարդկանց բազմության մեջ։

Լիվերպուլի կենտրոնում հավաքված մարդիկ տոնում էին ակումբի հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Դեպքից մի քանի րոպե առաջ տարածքով անցել է բաց ավտոբուս, որը «Լիվերպուլի» խաղացողներին տեղափոխում էր գավաթը։

Վթարի հետևանքով մոտ 50 մարդ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Որոշ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքը հետաքննող Մերսիսայդի ոստիկանությունը պնդել է, որ վթարը կապված չէ ահաբեկչության հետ։

Կարդացեք նաև

Back to top button