Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան 24 հասցեին հարակից, Երևան համայնքին պատկանող հողամասերում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության մետաղական շինությունը:
Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ ապամոնտաժվել է նաև Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի հ.47/3 հասցեին կից գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված շինությունը: Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:
մեկ րոպեից էլ քիչ




