Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակիցների տարիների երազանքն ի վերջո իրականացման շեմին է։ Երկարատև ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքն արդեն շոշափելի է բառի ուղիղ իմաստով։ Մատենադարանում պահվող բացառիկ ձեռագրերի, նկարների և փաստաթղթերի վերականգնման համար օգտագործվող ճապոնական թուղթը կփոխարինվի արդեն տեղական արտադրության թղթով։ Բացառիկ տեխնոլոգիան, որը կիրառվում է ճապոնիայում, արդեն «հայկականացված մոտեցմամբ» կկիրառվի հենց Մատենադարանում՝ երիտասարդ աշխատողների կողմից։
մեկ րոպեից էլ քիչ




