
Հունիսի 6-ին և 7-ին Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստներն այդ օրերին ելույթ կունենան Երևանում:
Ներկայացումների սկիզբը՝ ժամը 20:00-ին:
Մուտքն ազատ է:




