
Ծաղկաձորում մայիսի 24-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է երկու դեռահաս աղջիկ։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մահացածները 2009 թվականին ծնված երեխաներ են, իսկ շրջանավարտ լինելու մասին մամուլում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ըստ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ վթարը տեղի է ունեցել ժամը 11։30-ի սահմաններում Ծաղկաձորի Վահագն Հարությունյան փողոցում։ Քառանիվի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ինքնավթար։
Տրանսպորտային միջոցում գտնվող մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներ ունեն և բուժօգնություն են ստանում։




