
Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ, որոնցից 6-ը ստացել են կյանքին սպառնացող վնասվածքներ։ Տեղեկությունը հաղորդում են տեղական լրատվամիջոցներն ու AFP-ն՝ հղում անելով քաղաքային հրշեջ ծառայությանը։
Ըստ հաղորդումների՝ վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, ևս 3-ը՝ ծանր վիրավորված են, իսկ մնացածը՝ թեթև։
Համբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման կասկածանքով ձերբակալվել է 39-ամյա կին։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ այս պահին նախնական տվյալներով նա գործել է միայնակ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում է հետաքննությունը։




