ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման 13 անդամ

ԱՄՆ դաշնային իշխանությունները ձերբակալել են հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման 13 անդամների, որոնք մեղադրվում են սպանության փորձի, առևանգման, ապօրինի զենքի պահման, բանկային և էլեկտրոնային խարդախության մեջ, հայտնում է abc7-ը-ը։

Դաշնային քննիչները, տեղական ոստիկանական ստորաբաժանումների աջակցությամբ, երեքշաբթի վաղ առավոտյան խուզարկություններ են անցկացրել Սան Վելիում գտնվող տանը, ինչպես նաև Հարավային Կալիֆորնիայի և Ֆլորիդայի մի շարք վայրերում։

AIR7-ը պատկերել է, թե ինչպես են Բրբանկի և Ազուսայի SWAT խմբերը շրջապատել Սան Վելիի Քաբերնե Քորթի տունը։

Լոս Անջելեսի դաշնային դատախազ Բիլալ Ա. Էսսեյլին հայտնել է, որ ձերբակալվածները հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման մաս են կազմում։ Քննության ընթացքում պարզվել է, որ նրանք ղեկավարել են բեռների հափշտակման սխեմա՝ հիմնականում Amazon-ի առցանց վաճառքի հարթակից, գողանալով շուրջ 83 միլիոն դոլարի ապրանք։

Կարդացեք նաև

Back to top button