ԿարևորՄիջազգային

Ադրբեջանը 20 մլրդ դոլար է ներդրել թյուրքական պետություններում. Իլհամ Ալիեւ

Ադրբեջանը 20 մլրդ դոլարից ավելի գումար է ներդրել Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետություններում, Բուդապեշտում այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Հունգարիայի մայրաքաղաքում այսօր սկսվել է ԹՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Նա նաեւ ընդգծել է, որ բավարարված է Ադրբեջանի եւ Հունգարիայի համագործակցությունից։ «Սա Հունգարիա իմ վեցերորդ այցն է։ Իր հերթին պարոն Օրբանը [Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբան. խմբ] Ադրբեջան այցելել է յոթ անգամ։  Հունգարիան Ադրբեջանի ռազմավարական հուսալի գործընկերն է»,- Ալիեւի խոսքերն է մեջբերում «Անադոլուն»։

Կարդացեք նաև

Back to top button