
Իրանում մահապատժի է ենթարկել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը։ Մահապատժի դատավճիռն ի կատար է ածվել չորեքշաբթի՝ մայիսի 21-ի առավոտյան, հաղորդում է IRIB գործակալությունը։
2023 թվականի հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացվել։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված անձը ճեղքել էր անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության ղեկավարին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել էր դեսպանատան անվտանգության երկու աշխատակից։




