
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։
Նրան օդանավակայանում դիմավորել են Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը և երկու երկրների դեսպանները՝ Գուրգեն Արսենյանը և Սերգեյ Կոպիրկինը։
Վաղը նա հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:




