ԿարևորՀասարակություն

Վերիշենում կարդիականացվեն ջրային ենթակառուցվածքները

Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում, Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, մեկնարկել է ջրային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Այն Գորիս-Խոզնավար ճանապարհահատվածի հիմնանորոգման ավելի լայնածավալ նախագծի բաղկացուցիչ մասն է։

Ծրագրի շրջանակներում Վերիշենով անցնող ճանապարհահատվածի տակ կկառուցվի ջրահեռացման և ջրամատակարարման ամբողջովին նոր համակարգ, որի համար արդեն տրամադրվել են անհրաժեշտ դիտահորերը։

Նոր համակարգերի կառուցումը զգալիորեն կբարելավի բնակավայրի կոմունալ պայմանները՝ ապահովելով ջրահեռացման արդյունավետություն և ջրամատակարարման հուսալիություն բնակիչների համար։

Այս ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14,544,000 ՀՀ դրամ:

Կարդացեք նաև

Back to top button