ԿարևորՄիջազգային

Ռուսաստանն Ուկրաինային ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիր կառաջարկի․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ նախորդ օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ արտահայտել է «ճգնաժամի վերջնական, արդարացի կարգավորման հասնելու իր ցանկությունը»։

«Այս առումով Մոսկվան Կիևին կառաջարկի աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա», — շարունակել է նա։

«Հակամարտության կարգավորման ուղղությամբ շարժվելիս հիմքը պետք է լինի այն գիտակցումը, որ անհնար է հասնել նպատակին՝ առանց արմատական ​​պատճառները վերացնելու։ Մենք պետք է համաձայնության գանք բազմաթիվ մանրամասների շուրջ, ձևակերպենք կարգավորման սկզբունքները, ուրվագծենք խաղաղության համաձայնագրի կնքման ժամկետները, եթե ձեռք բերվեն համապատասխան պայմանավորվածություններ, գրանցենք որոշակի ժամանակահատվածի համար հրադադար, և այլ պարամետրեր», — ասել է Զախարովան։

Մոսկվան որպես հակամարտության «հիմնական պատճառներ» նշում է ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումը, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու ցանկությունը, ինչպես նաև Ուկրաինայում ձևավորված քաղաքական համակարգը։

Կարդացեք նաև

Back to top button