ԿարևորՄիջազգային

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են հաստատել

Եվրամիության հաստատած պատժամիջոցների 17-րդ փաթեթի մասին X-ում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը։

Նա նշել է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» «մոտ 200» նավեր»։

Այլ մանրամասներ չկան։

Մեծ Բրիտանիայի կառավարության հրապարակած հայտարարության մեջ կա պատժամիջոցների ցանկը, հայտնում է BBC-ին։

«Վերջին պատժամիջոցների թիրախը Ռուսաստանի ռազմական մեքենան, էներգիայի արտահանումը և տեղեկատվական պատերազմը սատարող կառույցներ են, ինչպես նաև ֆինանսական հաստատություններ, որոնք օգնում են ֆինանսավորել Պուտինի Ուկրաինա ներխուժումը»,- ասված է հայտարարության մեջ։

Բրիտանիայի հայտարարած պատժամիջոցների ցանկում են նաեւ Սանկտ Պետերբուրգի արտարժույթի բորսան, Ավանդների ապահովագրության գործակալությունը, եւ 46 ընկերություն։

Կարդացեք նաև

Back to top button