ԿարևորՄշակույթ

Այս տարի «Խաչմերուկներ» փառատոնը կմեկնարկի մայիսի 27-ին

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» յոթերորդ փառատոնը այս տարի կանցկացվի մայիսի 27-ից հունիսի 9-ը։

Փառատոնին կազմակերպվում են հանրային քննարկումներ, վարպետության դասեր, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ համերգային երեկոներ, ներկայացվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության նոր գործեր։ Նոր ստեղծագործությունների զգալի մասն առաջին անգամ է կատարվում։

Փառատոնի նպատակն է  համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։

Այն անցկացնում է «Քառորդ տոն»  հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

Կարդացեք նաև

Back to top button