ԿարևորՄիջազգային

Ճնշումը Ռուսաստանին կստիպի խաղաղության. Զելենսկին` Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել  է, որ անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի նկատմամբ  պատժամիջոցային ճնշումը, եթե նա ձգձգի պատերազմը եւ առաջ քաշի խաղաղ կարգավորման համար ոչ իրատեսական պահանջներ։

«Ռուսաստանը պետք է ավարտի պատերազմը, որն ինքն է սկսել եւ կարող է դա անել ցանկացած օր։ Ուկրաինան միշտ պատրաստ է խաղաղության»,- գրել է Զելենսկին։

Նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսել է  երկու անգամ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ եւ հետո` արդեն Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի եւ ԵՄ առաջնորդների մասնակցությամբ։

«Երկկողմ զրույցի ընթացքում ես նախագահ Թրամփին հաստատել եմ, որ մենք Ուկրաինայում պատրաստ ենք լիարժեք եւ առանց նախապայմանների հրադադարի, ինչի մասին, մասնավորապես խոսում են ԱՄՆ-ում։ Կարեւոր է այս նախադասությունը չխճճել։ Եթե Ռուսաստանը պատրաստ չի դադարեցնել սպանությունները, ապա պետք են ավելի ուժեղ պատժամիջոցներ»,- գրել է Զելենսկին։

Նա համոզված է, որ Ռուսաստանի վրա ճնշումը կստիպի նրան գնալ խաղաղության, եւ դա աշխարհում բոլորի համար ակնհայտ է։

Տես նաեւ Կարծում եմ, որ շատ լավ անցավ․ Թրամփը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

Կարդացեք նաև

Back to top button