
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 17–ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«Սերգեյ Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է, որ Կիևը վերջնականապես ընդունի Ստամբուլի բանակցությունները վերսկսելու մասին Ռուսաստանի նախագահի առաջարկը», — ասվում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման պայմանավորվածությունը։
Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում։




