
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին մայիսի 16-ին ընդունել է այդ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։




