ԿարևորՄիջազգային

Թրամփը ժամանել է Աբու Դաբի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օդանավն էմիրաթական կործանիչների ուղեկցությամբ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի, հայտնում է Աբու Դաբի հեռուստաալիքը։

Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը և մեկնել Շեյխ Զայեդ` Մեծ մզկիթ այցելելու։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Կատարն առաջիկա տարիներին 10 միլիարդ դոլար կներդնի իր մայրաքաղաք Դոհայից հարավ-արևմուտք գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազայում՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմական օբյեկտում:

Պարսից ծոց կատարած իր շրջագայության ժամանակ ամերիկյան զորքերին ուղղված ելույթում Թրամփը նաև ասել է, որ չորեքշաբթի օրը Կատարի կողմից ստորագրված պաշտպանական գնումները կազմում են 42 միլիարդ դոլար:

Կարդացեք նաև

Back to top button