
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ մինչև իր և նախագահ Պուտինի անձնական հանդիպումը, Ուկրաինայի խաղաղության բանակցություններում էական առաջընթացը քիչ հավանական է։
BBC-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք Թրամփը հիասթափված չէ Ռուսաստանի կողմից Թուրքիա ուղարկված պատվիրակության մակարդակից, ԱՄՆ նախագահն այսպես է պատասխանել․
«Մինչև Պուտինի հետ մենք չհանդիպենք ոչինչ չի պատահի»,- նշել է Թրամփը՝ հավելելով․ «Եվ ակնհայտ է, որ նա չէր գնալու։ Նա պատրաստվում էր գնալ, բայց կարծում էր, որ ես էլ եմ գնալու։ Նա չէր գնալու, եթե ես այնտեղ չլինեի, և ես չեմ հավատում, որ ինչ-որ բան կպատահի, անկախ նրանից՝ ձեզ դուր է գալիս, թե ոչ, մինչև մենք չհանդիպենք, բայց մենք պետք է լուծենք այդ խնդիրը, քանի որ չափազանց շատ մարդիկ են մահանում»։




