
Մարմարիկում կորած երկու տարեկան ե րեխայի որոնողական աշխատանքների համար փորձ է արվում դիմել տիեզերական լուսանկարների օգնությանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Սակայն վերջին լուսանկարները, որ հաջողվել է ձեռք բերել, ապրիլի 26-ին արվածներն են, իսկ երեխայն անհետացել է մայիսի 4-ին։




