
Վոլոդիմիր Զելենսկին չէր ցանկանում պատվիրակություն ուղարկել Ստամբուլ։ ԱՄՆ-ն ու Եվրոպան համոզեցին նրան վերանայել այս որոշումը, գրել է The Washington Post թերթը։
«Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները Զելենսկիին երեքշաբթի երեկոյան հետ քաշեցին անդունդի եզրից», — ասվում է հոդվածում։
Ինչպես նշվում է, Զելենսկին «ենթադրել է, որ նույնիսկ իր օգնականներին թույլ չի տա Թուրքիայում հանդիպել ռուս պաշտոնյաների հետ»։ Թերթը մեջբերել է երկու անանուն դիվանագետների, որոնք տեղյակ են եղել իրադարձությունների զարգացումներից։
Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները «ընդգծել են, որ կարևոր է բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակություն ուղարկել, որում կլինեն Անդրեյ Երմակը և Անդրեյ Սիբիգան», գրում է WP-ն։
«Զելենսկին որևէ իմաստ չէր տեսնում գնալու մեջ», — թերթին ասել է դիվանագետներից մեկը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում, առաջարկել էր ուկրաինական իշխանություններին առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։
Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։
Զելենսկին հայտարարել է հինգշաբթի Ստամբուլ մեկնելու իր մտադրության մասին։ Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահի կոչից հետո։ Դոնալդ Թրամփն ասել էր, որ անհապաղ պետք է համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին։ Ավելի վաղ Զելենսկին Մոսկվայի հետ բանակցությունները պայմանավորել էր 30-օրյա հրադադարի հաստատմամբ։




