ԿարևորՄշակույթ

Թբիլիսիում պատրաստվում են սայաթնովյան Վարդատոնին

Թբիլիսիում պատրաստվում են սայաթնովյան Վարդատոնին։ Մեծ աշուղին նվիրված տոնը կնշվի Թբիլիսիի պատմական սրտում՝ Մեյդանում՝ մայիսի 18-ին։

Տոնը նշվում է 111-րդ անգամ, հայ և վրացի պաշտոնյաների, մշակույթի գործիչների, հայ-վրացական համույթների մասնակցությամբ, այս տարվա հյուրերից է նաև երգիչ Հարութ Փամբուկչյանը։

Հայ և վրացի մտավորականների՝ Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրաց գրականագետ Իոսիֆ Գրիշաշվիլու նախաձեռնած տոնն ամեն տարի առիթ է մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին, ըմբոշխնելու նրա թողած ժառանգությունը:

Կարդացեք նաև

Back to top button