
Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին, «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին»,-ասել է Կրեմլի խոսնակը։
Նա չի բացահայտել ռուսական կողմից բանակցային խմբի կազմը, ինչպես նաև չի նշել հանդիպման մեկնարկի ժամը։
Մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը՝ Ռուսաստանի առաջնորդի հետ անձամբ հանդիպելու նրա ցանկության մասին, նշելով. «Մենք մեկնաբանում ենք միայն Պուտինի հայտարարությունները»։




