ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում տեղադրել է իր դեմ մահափորձը պատկերող արձանը։ Մահափորձը տեղի էր ունեցել 2024 թվականի հուլիսին` Փենսիլվանիայում, նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Լրագրողներն արձանը նկատել են նախագահի աշխատասեղանի մոտ դրված սեղանիկի վրա, երբ Թրամփը փաստաթղթեր էր ստորագրում։
Ավելի ուշ արձանի նկարը հրապարակել է նաեւ Սպիտակ տունը։

Երեսուն սանտիմետր բարձրությամբ արձանի հեղինակը քանդակագործ Սթեն Ուոթսոնն է։
Այն «խորհրդանշում է աստվածային միջամտությունը, ինչպես նաև Մարդու եւ Նրա միասնության ու տոկունության ուղերձը, հօգուտ որի հանդես է գալիս Ամերիկան»,- արձանի խորհրդի նկարագրությունն է հաղորդել Fox News-ը։




